Հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հուլիսի 9-ին' ժամը 20.30-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ և հայտնել, որ «Սադախլու» կոչվող շուկայում վրաերթի է ենթարկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը' ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել բուժօգնության դիմած տղամարդուն և դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: