SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Աբովյան քաղաքի Էլարի փողոցի բնակիչ, 31-ամյա Մեխակ Թադևոսյանը Ամանորյա տոնը նշելու կապակցությամբ իր անվամբ գրանցված «Սայգա» տեսակի հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Նրա 50 ամյա հարևանը դիտողություն է արել, որը դուր չի եկել Մ. Թադևոսյանին, ով վիճաբանել է հարևանի հետ, ապա հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ Մ. Թադևոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: