Վրաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջեւ տեխնիկական կոնսուլտացիաների արդյունքում որոշվել Է վրացական եւ ռուսական ավիաընկերություններին իրավունք տալ մինչեւ գալիք տարվա հունվարի վերջը շաբաթական 18-ական չվերթ իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին հայտնել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Բանակցությունները Թբիլիսիում անցկացվել են դեկտեմբերի 24-25-ին:
Ավելի վաղ դեկտեմբերի 10-ին գործադուլ Էր հայտարարել Airzena - Georgian Airways ավիաընկերության թռիչքային եւ տեխնիկական անձնակազմը. նրա ներկայացուցիչները բողոքել են Վրաստանի իշխանությունների այն որոշման դեմ, ըստ որի ռուսական ավիափոխադրողներին թույլատրվում Է գերակա կարգով չվերթներ իրականացնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Շատ չանցած Վրաստանի կառավարությունը չեղարկեց Քաղաքացիական ավիացիայի գործակալության որոշումը, որն ընդունվել Էր ավիաընկերության ճնշման ներքո, եւ վերականգնեց Մոսկվա ավիաչվերթների նախկին հաճախականությունը՝ շաբաթական 14-ակ ան չվերթ՝ 10-ի փոխարեն: Ավելի վաղ Ռուսաստանի ավիափոխադրողներին թույլատրվել Էր իրականացնել ընդհանուր առմամբ շաբաթական 14 չվերթ, իսկ Georgian Airways-ին՝ 7:
«Մինչեւ վերջնական համաձայնության հասնելը, վրացական եւ ռուսական ավիաընկերություններին իրավունք Է տրվում մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը կանոնավոր չվերթներ իրականացնել հավասարության հիմունքներով՝ շաբաթական 18/18 հաճախականությամբ, ինչը պայմանավորված Է այն հանգամանքով, որ ավիաընկերություններն արդեն համապատասխան թվաքանակով տոմսեր են վաճառել»,-ասված Է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: