Ռուսական ավիաընկերությունները սկսել են հրաժարվել Սինայի թերակղզու հյուսիսային մասով թռիչքներից՝ A321 ինքնաթիռի կործանումից հետո: Այս մասին գրում է Газета.Ru-ն:

 

 

FlightRadar24 ավիապորտալի տվյալներով՝ խոսքը «Ուրալյան ավիաուղիներ», Azur Air (Կատեկավիա), Nordwind և Ifly ընկերությունների մասին է: Այժմ նրանք կթռչեն ավելի երկար երթուղով:

 

 

Օդային տարածությունում թռիչքների երթուղիների մասին որոշումն ավիաընկերությունները ընդունում են ինքնուրույն:

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նմանատիպ որոշում են ընդունել նաև Air France, Lufthansa և Emirates Airlines ավիաընկերությունները: