Ռուբլու փոխարժեքը նոր հավասարակշիռ դիրք Է գտնում նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի պայմաններում, մեկ դոլարի դիմաց 30 ռուբլի փոխարժեքն արդեն չի լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

 

«Նավթի 60 (դոլար) գնի պայմաններում ռուբլին գտնում Է իր հավասարակշիռ դիրքը» Մենք չենք հասնի 30 ռուբլի փոխարժեքի մակարդակ, բայց գլխավորն այն Է, որ ռուբլին կայուն լինի»,- ասել Է նա:

 

Ռուբլու փոխարժեքը նախորդ օրերի կտրուկ տատանումներից հետո դեկտեմբերի 26-ին կայունանում Է նավթի գների անորոշ դինամիկայի ֆոնի վրա, որոնք փորձում են պահպանվել Brent մակնիշի բարելի դիմաց շուրջ 60 դոլարի նշագծին:

 

Մոսկվայի սակարանում ռուբլու նկատմաբ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ի դրությամբ 1,74 ռուբլով աճել Է նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ եւ հասել 54,29 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 1,75 ռուբլով՝ մինչեւ 66,3 ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: