ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 21-ին, կազմել է 478.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով:
Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 616.01 դրամ (նվազել է 0.72 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.67 դրամ (նվազել է 0.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 263.79 դրամ, ոսկի՝ 19,931.42 դրամ, պլատին՝ 15,150.84 դրամ։
Օգոստոսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: