Մասնագետը խորհուրդ է տալիս Ամանորի տոներին թունավորումից խուսափելու համար կերակուրների պատրաստման ընթացքում պահպանել հիգիենայի կանոնները և չչարաշահել ալկոհոլի ընդունումը: Դեկտեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը մի քանի դիտարկում արեց' հորդորելով մարդկանց հետեւ ել խորհուրդներին' տոները չփչացնելու համար:

 

«Այս օրերին ամենակարևորը խոհանոցում հնարավորինս մաքրության ախահովումն է սննդամթերքի պատրաստման ընթացքում: Պետք է շատ ուշադիր լինենք կտրատելու տախտակների և դանակների մաքրությանը՝ պատրաստման ընթացքում: Յուրաքանչյուր մթերք մշակելուց հետո խիստ կարևոր է տախտակներն ու դանակները լվանալ, մանավանդ եփած և հում սննդի մշակումների միջև», - հիշեցրեց Նունե Բակունցը:

 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալը նաև կարևորեց սառնարաում եփած և հում սննդամթերքի պահպանմումը տարբեր բաժիններում: «Սննդամթերքի ջերմային մշակումը պետք է կատարված լինի պատշաճ, որպեսզի եփման ընթացքում, նույնիսկ մանրէների առկայության դեպքում, խուսափենք տարբեր հիվանդությունների առաջացումից:

 

Նաև կարևոր է, որպեսզի սնունդը սեղանին մատուցվի թարմ եփված վիճակում, մանավանդ ձուկը, միսը, կանթնամթերքն աչքի են ընկնում իրենց արագ փչանալու հատկությամբ, և դրանց պահպանման ժամկետն երը բավականին կարճ են՝ սառնարանում այն չպետք է գերազանգի 48 ժամը, իսկ սեղանի վրա սնունդը երկու ժամից ավելի պահել չի կարելի», - ասաց Նունե Բակունցը:

 

Նա հավելեց, որ եթե կա անհրաժեշտություն պատրաստված սնունդը պահելու մի քանի օրից ավելի, ապա թունավորումներից խուսափելու համար պետք է դրանք մանր մասերի բաժանել և պահել սառցարանում, իսկ սառնարանից ուտելիքը հանելիս, այն պետք է կրկնակի ենթարկել խորը ջերմային մշակման:

 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» բազմիցս կոչ է արել բնակչությանը զերծ մնալ տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց, սակայն եթե տնային տնտեսուհիները պատրաստել են, ապա Նունե Բակունցը կրկին հիշեցրեց, որ դրանք սեղանին դնելուց առաջ պետք է եռացնել առնվազն քսան րոպե:

 

«Տնային պայմաններում պատրաստված պահածոները կարող են դառնալ բոտուլիզմով վարակման պատճառ: Ի տարբերություն սովորական թունավորման, որն արտահայտվում է փորացավով և փսխումով, բոտուլիզմի դեպքում լինում է գլխապտույտ, թուլություն, տեսողության երկակիություն, որոնք հիմնականում նմանվում են ուղեղի կաթվածին», - նշեց Նունե Բակունցը:

 

«Ամանորի ժամանակ մեր ճոխ սեղաներին ունենք յուղոտ, աղի, քաղցր ուտեստներ, այդ իսկ պատճառով, աշխատեք ուտել փոքր չափաբաժիններով: Հնարավորինս փորձեք երեխաներին և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար պահպանել սննդակարգի ռեժիմը: Մանավանդ երեխաներին սնունդը փորձեք տալ իրենց համար սովորական ժամերին և փոքր չափաբաժիններով», - ասաց Նունե Բակունցը:

 

Խոսելով նախորդ տարիներին տեղ գտած թունավորումների մասին' մասնագետը նշեց, որ այս օրերին թունավորման դեպքերը ավելի կապված են լինում ալկոհոլի չարաշահման պատճառով: