Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է վերաբերում այն բանին, որ իրեն քնադատում են: Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար քննադատության պատասխանի լավագույն վայրը դաշտն է:
«Ես ինձ վրա ճնշում չեմ զգում: Ամեն ինչ ընթանում է բնական հունով, և ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Ֆուտբոլի դաշտն այն վայրն է, որը ես նախընտրում եմ պատասխան տալու նրանց, ովքեր շատ բան են խոսում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Միաժամանակ, ֆուտբոլիսն, ով հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներից մեկը, նշել է, որ «Ռեալում» իրեն երջանիկ մարդ է զգում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար Ռոնալդուից բացի պայքարում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: