«Ոչ թե ստրուկներ, այլ երբայրներ». այս թեման Է ընտրել Ֆրանցիսկոս պապը Խաղաղության 48-րդ համաշխարհային օրվա համար, որը կնշվի 2015 թվականի հունվարի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Արդարություն եւ խաղաղություն» Պապական խորհուրդն այսպես Է մեկնաբանել այդ թեման.

 

«Հաճախ կարծում են, թե ստրկությունը վերաբերում Է անցած ժամանակներին: Սակայն այս սոցիալական չարիքը կա նաեւ արդի աշխարհում: 2014 թվականի հունվարի 1-ի ուղերձը նվիրված Էր եղբայրության թեմային. «Եղբայրությունը խաղաղության հիմքն Է եւ դեպի խաղաղություն տանող ուղին»: Դառնալով Աստծու որդիներ՝ բոլոր մարդիկ դառնում են եղբայրներ եւ քույրեր, որոնք ունեն հավասար արժանապատվություն: Ստրկությունը մահացու վիրավորում Է այդ տիեզերական եղբայրությունը, ուստիեւ ոչնչացնում Է խաղաղությունը: Իսկ խաղաղությունը հաստատվում Է, երբ մարդը մյուսի մեջ ճա նաչում Է իր եղբորը, որն ունի նույնպիսի արժանապատվություն»,- հայտարարությունից մեջբերում Է արել Վատիկանի ռադիոն:

 

Խաղաղության համաշխարհային օրը սահմանել Է Պողոս VI-ը, եւ այն ամեն տարի նշվում Է հունվարի 1-ին: Հռոմի պապի ուղերձն ուղարկվել Է ամբողջ աշխարհի պետական դիվանատներ. այն նաեւ իրենով նշանավորում Է Սուրբ Աթոռի՝ եկող տարվա դվանագիտական գիծը,- նշված Է «Արդարություն եւ խաղաղություն» Պապական խորհրդի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: