Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները դարձել են Globe Soccer Awards-ի մրցանակակիրներ: Միջոցառումը տեղի է ունեցել Դուբայում:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Ռոնալդուն, տարվա բացահայտումը Խամես Ռոդրիգեսն է, տարվա լավագույն մարզիչը՝ Կարլո Անչելոտին, լավագույն նախագահը՝ Ֆլորինտինո Պերեսը, Ժորժե Մենդեշը տարվա լավագույն ֆուտբոլային գործակալն է:

«Ռեալը» ճանաչվել է 2014թ-ի լավագույն ակումբ: