Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ավիացիոն վարչության տնօրեն Ջոկո Մուրատմոջոն չի բացառել, որ մալայզիական AirAsia ավիաընկերությունը Ճավայի ծովում կործանված ինքնաթիռի անկումից հետո կարող է զրկվել թռիչքներ կատարելու լիցենզիայից:
Նախօրեին ինդոնեզական ռազմանավը, որը մասնակցում է որոնողական աշխատանքներին, հայտնաբերել է ինքնաթիռի հետևի հատվածը: Այս մասին հայտնում է Ռիա «Նովոստին»: Ինքնաթիռի կործանման վայրում նաև աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները: