Հայ բռնցքամարտիկներն արդեն իսկ սկսում են նախապատրաստվել մրցաշրջան 2015-ին , որը բավականին կարևոր է լինելու կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների համար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այսօր մոտ 35 բռնցքամարտիկներ մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կանցկացնեն 21 օրյա ուսումնամարզական հավաք: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը այս տարվա առաջին հավաքի ժամանակ շեշտը դնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա:
Ավելի ուշ՝ հունվարի 16 –ին Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ծաղկաձոր կմեկնի նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Տեղեկացնենք, որ այս օերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Ռուսաստանի և Բելոռուսիայի բռնցքամարտի հավաքականները. տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայիմամուլի ծառայություն: