Հունվարի 6-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 կաթսայատնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գրիշա Պ.-ին, 1984 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1983 թ. ծնված Արշակ Հ.-ին և 1981 թ. ծնված Ազատ Մ.-ին:

 

Պարզվել է, որ նրանք կաթսայատնից փորձել են գողանալ մետաղյա ջարդոններ և տարբեր իրեր:

 

Կատարվում է հետաքննություն: