ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը թիվ 851 զորամասում ղեկավարել Է բազմանպատակային հրթիռների ուսումնական արձակումները:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը, արձակումներն իրականացրել են զորամասի, որի տեղաբաշխումը չի ճշտվում, կանանց անձնակազմերը:

 

Կորեական ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը գովել Է հրթիռաձիգ կանանց, «որոնք հաջողությամբ խոցել են նշված թիրախները»: Կիմ Չեն Ընը կարգադրել Է ակտիվացնել զինծառայողների ինտենսիվ վարժանքների անցկացումը՝ հաջորդ տարի իսկական ճակատամարտերին նրանց պատրաստվածությունն ստուգելու» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: