Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ Թուրքիայում հրթիռների գործարանում պայթյունը կարող էր պայմանավորված լինել պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակ անվերահսկելի քիմիական ռեակցիայով։ Այս մասին նա ասել է տեղական հեռուստաալիքների եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նահանգապետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 09:45-ին) դինամիտի արտադրության' հատվածում։ Հինգ աշխատող մահացել է։ Փրկարարները հանել են փլատակների տակ գտնվող բոլոր մարդկանց, վիրավորներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել։ Կան զոհեր ու տուժածներ։