Լիբանանի վարչապետը դիմել է ցուցարարներին, որոնք դուրս են եկել երկրի մայրաքաղաք Բեյրութի փողոցներ: Ճգնաժամը հաղթահարելու համար նա առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նա նախարարների պալատի հաջորդ նիստին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց կբարձրացնի:
Վարչապետը նաև բացատրել է, թե ինչու է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցել այդ հրեշավոր պայթյունը, որը մեկնարկային կետ դարձավ շաբաթ օրվա բողոքների համար:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Լիբանանում կոռուպցիայի պատճառով, հայտնում է AL-Mayadeen հեռուստաալիքը:
Վերջին տվյալների համաձայն, Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից զոհվել է առնվազն 158 մարդ, վիրավորվել ավելի քան 6 հազարը:
Շաբաթ օրը Բեյրութի կենտրոնում տեղի են ունեցել անկարգություններ: Բնակիչները դժգոհ են լիբանանյան իշխանությունների գործողություններից: Նրանց կարծիքով՝ կառավարությունը մեղավոր է ոչ միայն պայթյունի, այլև երկրի տնտեսության ծանր վիճակի համար: