Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը 2750 տոննա ամոնիումի նիտրատի՝ 6 տարի շարունակ սխալ պահպանումն է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը։ Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 մարդ։ «Կատարվածի համար մեղավորը անպատճառ պատասխանատվության է ենթարկվելու։ Սա աններելի բացթողում է»,- հայտարարել է վարչապետը: