Ռուսաստանի անվտանգության դաշնային բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Պուտինին հայտնել է Վոլգոգրադում տեղի ունեցած երկրորդ պայթյունի մասին: Այս մասին գրում է ria.ru-ն' վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ալեքսանդր Բորտնիկովի հետ, որի ընթացքում ՌԴ ԱԴԾ-ի ղեկավարը հաղորդել Վոլգոգրադում տեղի ունեցած տրոլեյբուսի պայթյունի մանրամասները:

 

«Կազմվել են համապատասխան զեկույցներ: Երկրի ղեկավարը տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Վոլգոգրադում տրոլեյբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 10, հոսպիտալացվել' մոտ 23 մարդ, որոնց շարքում մեկ տարեկան երեխա: Միջադեպի հանգամանքները պարզվում են: