Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատճառը՝ վերջին տարիներին տարածաշրջանում անկայունությունն է, հայտնում է LifeNews-ը:

 

«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վերջին տարիներին տարածաշրջանում անկայունության պատճառով՝ Թուրքիան դարձել է ահաբեկիչների թիրախը: Ահաբեկչական կազմակերպությունների թիրախում հայտնվել են մեր քաղաքացիները»,- ասել է նախագահը:

 

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիան վճռական է՝ ահաբեկչության դեմ պայքարում: