Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Սարիկ Անդերասայանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդի հարցին ու նշել գլխավոր պատճառները, թե ինչու են քիչ ֆիլմերը հայոց պատմության մասին։
«Նախ՝ չկա վաճառքի շուկա։ Հնարավոր չէ վերադարձնել հայկական կինոյի ծախսերը։ Երկրորդը՝ Հայաստանը չի աջակցում այդ նախաձեռնություններին։ Օրինակ՝ «Երկրաշարժը» ֆիլմի համար Հայաստանի մշակույթի նախարարությունը 20 հազար դոլար է առաջարկել։ Մենք հրաժարվել ենք»,- պարզաբանել է Սարիկը։
Անդրեասյանը հայ գործարարներին, որոնք գրպաններում միլիոններ ունեն, «իներտ» է անվանել, որոնք չեն հասկանում «արվեստի միջոցով մշակույթը պահպանելու կարեւորությունը»։
Հետեւորդներից մեկը ռեժիսորին խնդրել է նշել հայկական ամենասիրելի ճաշատեսակը. «Տոլմայի համար պատրաստ եմ կռիվ ու դանակահարություն սկսել»։