Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2.6 և 3.5 տոկոսով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 3.5 և 0.7 տոկոսով, իսկ 2014թ. հունվար-դեկտեմբերին 2013թ. հունվար-դեկտեմբերին համեմատ' 3.4 և 2.2 տոկոսով:

 

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-3.1 տոկոսով, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0.6 տոկոս գնանկում: