ԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում Մարդու իրավունքների կազմակերպության կողմից նախաձեռնած միջոցառումները տեղի կունենան միանգամից 28 նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, միջոցառումները կիրականացվեն «Հայոց ցեղասպանության 10 0-րդ տարելիցին ընդառաջ ժխտման դեմ նախաձեռնություն» խորագրի ներքո:

 

Արարողությունների նախապատրաստմանը կլծվեն մի շարք կազմակերպություններ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից: Այդ կազմակերպությունների թվին են դասվում Թուրքիայից «Նոր Զարթոնք»-ը, «Զան» ինստիտուտը, Կանաչների և ձախակողմյանների ապագայի կուսակցության պատմության հետ առերեսման աշխատանքային խումբը, Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտը, Ֆրանսիայից Collectif Van-ը, Եվրոպայի հայկական խորհուրդը և ասորի ակտիվիստները:

 

Թուրքիայի մի շարք քաղաքներում Ցեղասպանության քայլերթ կկազմակերպվի: Նշվում է, որ Ստամբուլից հետո ամենամեծ արարողությունը կկայանա Դիարբեքիրում: