Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում, «Իսլամական պետությունը» (ԻՊ) և «Ալ-Քաիդան»,նոր ահաբեկչական հարձակումներ են պլանավորում Եվրոպայում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին:

 

«Առկա տեղեկատվությունը ենթադրում է, որ ԻՊ-ը, «Ալ-Քաիդան», նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունները և այլ ահաբեկչական խմբավորումները շարունակում են պլանավորել ահաբեկչական հարձակումներ Եվրոպայում: Իշխանությունները կարծում են, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակման հավանականությունը բարձր է' հաշվի առնելով, որ ԻՊ-ի եվրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից և Իրաքից»,- հայտարարել են Պետդեպում:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ կա նաև սպառնալիք որևէ խմբավորման չպատկանող մարդկանցից, ովքեր ահաբեկչություններ են պլանավորում խոշոր ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության ներքո, սակայն իրականացնում են միայնակ:

 

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին «զգույշ լինել»' հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: