«Ալ-Քաիդան» ահաբեկաչական գործողություններ էր պլանավորում Ռուսաստանում եւ Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, վկայում են այն փաստաթղթերը, որոնք 2011 թվականին խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո առգրավվել են Պակիստանի Աբոտաբա դ քաղաքի նրա տանը:

 

Նյութերը փետրվարի 25-ին ներկայացվել են Նյու Յորքի դատարանում պակիստանցի Աբիդ Նասիրի գործի քննության ընթացքում, որին կասկածում են Նյու Յորքի մետրոյում եւ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով հանցավոր համաձայնության մեջ:

 

Բեն Լադենի անունով ուղարկված նամակում, որը հարապարակել է դատախազությունը, մասնավորապես, ասված է Ռուսաստան «Ալ-Քաիդա»-ի անդամներ ուղարկելու մասին՝ այնտեղ գազամուղի պայթեցում կազմակերպելու կամ ԱՄՆ-ի դեսպանատան վրա գրոհելու համար: Նամակում նաեւ հիշատակվում է Մեծ Բրիտանիայում «մի քանի թիրախների» վրա գրոհելու հնարավորությունը: Նամակի հեղինակը եւ դրա ուղարկման ժամանակը չեն բացահայտվում:

 

Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում ամերիկյան հատուկ ստորաբաժանումնեի գործողության արդյունքում: «Ալ-Քաիդա»-ի պարագլխի մարմինը թաղվել է ծովում: