«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ էր պատրաստում Ռուսաստանում և Եվրոպայում, հայտնել է fedpress.ru-ն:

 

Այդ մասին հայտնի է դարձել Նյու Յորքի դատարանում Պակիստանի բնակիչ Աբիդ Նասիրի գործի քննության ընթացքում, ում կասկածում են Նյու Յորքի մետրոյում և բրիտանական Մանչեսթեր քաղաքի առևտրի կենտրոնում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով դավադրության համար:

 

Ահաբեկչությունների նախապատրաստման մասին են վկայում 2011 թվականին Պակիստանի Աբոթաբաթ քաղաքում իր թաքստոցում խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո առգրավված փաստաթղթերը, գրում է Reuters-ը:

 

Հաղորդվում է, որ Ռուսաստանում ահաբեկիչները մտադիր էին պայթեցնել գազամուղը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում իրականացնել: Նամակում նաև նշվում է Մեծ Բրիտանիայում «մի քանի թիրախների» վրա հարձակման հնարավորությունը: Նամակի հեղինակը և նամակն ուղարկելու ամսաթիվը չի բացահայտվում: