Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը Յարոսլավլում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամի, ովքեր Ռուսաստանում ահաբեկչություններ են ծրագրել:
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն, հարուցվել է քրեական գործ: Հետաքննության շահերից ելնելով ահաբեկիչների ինքնությունը չի հրապարակվել: