Անկարայի իրավապահ մարմինները շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու գործողությունները: Հետախուզական տվյալների համաձայն՝ ԻՊ անդամները մտադիր են ահաբեկչություն իրականացնել տարեմուտի գիշերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Շուրջ 500 ոստիկանի մասնակցությամբ տարբեր հասցեներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում 46 կասկածյալից հայտնաբերվել և ձերբակալվել են 26-ը:
Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասն օտարերկրյա քաղաքացիներ են:
Աշխատանքներ են տարվում մյուս կասկածյալներին ևս հայտնաբերելու ու ձերբակալելու նպատակով: