Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Իզմիրում պայթյուն իրականացնել նախապատրաստվող մի կնոջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:
Նշվում է, որ ավտոբուսային տերմինալում ձերբակալված կինը Թուրքիայի Մարքսիստ-լենինիստ կոմունիստական կուսակցության անդամ է: Նա պայթուցիկների հետ վարվելու դասընթացներ է անցել Սիրիայում: