Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 82 մարդ: Ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանցից ոմանց նկատմամբ երկրից արտաքսելու իրավական գործընթաց է սկսվել:

Իրավապահ մարմիններն առգրավել են նաև մեծ քանակությամբ փաստաթղթեր: