Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Կրթություն-աշխատանք» միավորման նախաձեռնած բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Միավորման ներկայացուցիչներն իրենց ցույցով փորձել են ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել «Դեկտեմբերի 17» անվանումը ստացած կաշառակերության և կողոպուտի մասին, բացահայտել աշխատանքային շահագործումը և ուշադրություն հրավիրել կրթական ոլորտի ճգնաժամի վրա: Թուրքական ոստիկանությունն արգելել է ակցիայի մասնակիցներին քայլերթ իրականացնել' կոչ անելով ցրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել:

 

Արդյունքում իրավապահ մարմինները ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել: Շուրջ 100 մարդ ձերբակալվել է' այդ թվում և «Կրթություն -աշխատանք» միավորման նախագահը: