Լոնդոնում 17 մարդ է ձերբակալվել՝ Դևիդ Քեմերոնի՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու դեմ բողոքի ցույցի ժամանակ, հաղորդում է «Scotland Yard»–ի մամուլի ծառայությունը:
Մարդիկ ձերբակալվել են տարբեր իրավախախտումների պատճառով, այդ թվում նաև՝ ոստիկանների վրա հարձակումների և զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
Վիրավորվել են չորս սպաներ և ոստիկանության մեկ աշխատակից: Քաղաքացիների շրջանում վիրավորների մասին չի հաղորդվել: