Մոսկվայի ոստիկանությունը՝ մայրաքաղաքի կենտրոնում չթույլատրված բողոքի ցույց կազմակերպու համար, ձերբակալել է 13 մարդու: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչությունը:
«Շաբաթ օրը քաղաքի կենտրոնում մայրաքաղաքի գործադիր իշխանության մարմինների հետ չհամաձայնեցրած միջոցառում կազմակերպելու համար ձերբակալվել է 13 մարդ»,- հայտնել է մամլո ծառայության աշխատակցուհին: Նա հավելել է, որ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք՝ նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: