«Նա մեզ համար ցար չէ». Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն ամբողջ Ռուսաստանով բողոքի ակցիաների շարք են իրականացնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության առիթով։ Շատ քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն համաձայնեցրել դրանց անցկացումը։ Նախօրեին որոշ քաղաքներում կալանավորել են մի քանի ակտիվիստների, որոնք կոչ էին անում միանալ ցույցին, գրում է «Դոժդ»-ը։

Կրասնոյարսկում, որտեղ ցույցը նախատեսված էր13։00-ին (Մոսկվայի ժամանակով առավոտյան 9-ին), ցույցից առաջ կալանավորվել է Նավալնիի շտաբի համակարգող Յանա Գերասիմովան, նրան մեղադրում են չհամաձայնեցված միջոցառում անցկացնելու մեջ, փոխանցում է «Մեդուզա»-ն։