Չինաստանի Վուհան քաղաքի մերձակայքում, ընդամենը, երկու օրում բացվել է կորոնավիրուսային առաջին հիվանդանոցը, այս մասին հաղորդում է Dailymail-ը: Աշխատողների և կամավորների օգնությամբ դատարկ շինությունը վերածվել է հիվանդանոցի և ապահովվել անհրաժեշտ գույքով:
Կորոնավիրուսով հիվանդների առաջին խմբաքանակը այսօր, տեղական ժամանակով ժամը 10: 30-ին արդեն տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նախագիծն ավարտվել է 48 ժամվա ընթացքում՝ շնորհիվ շինարարական ձեռնարկությունների, կոմունալ ընկերությունների և զինված ուժերի, ոստիկանության ծառայողների համատեղ ջանքերի, հայտնում են քաղաքի իշխանությունները: