Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել: Ներկայումս հիվանդների ավելի քան 90%-ն արդեն բուժվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Առողջապահության պետական կոմիտեին:
Համաձայն վերջին տվյալների ՝ Չինաստանում առողջացած մարդկանց թիվը 73 159 է ՝ 81 171 վարակվածներից:
Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում առողջացել է 456 մարդ, իսկ յոթը մահացել են:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: