Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակված 222 հազար 104 անձանցից առողջացել է 112 հազար 541-ը:
Միաժամանակ, վերջին օրերին առողջացել է 3 հազար 502 մարդ, իսկ վարակվել 888-ը: Վերջին մեկ օրում զոհերի թիվը կազմել է 195, իսկ ընդհանուր առմամբ հիվանդությունից Իտալիայում մահացել է 31 հազար 106 մարդ: