Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության 4,5 հազար դեպք, իսկ նախկինում՝ առավելագույնը կազմում էր օրական 3 հազար դեպք:
Կորոնավիրուսի պատճառով մահացել է 627 մարդ, ապաքինված մարդկանց թիվը կտրուկ աճել է։ Նախորդ ռեկորդային ցուցանիշը հրապարակվել է չորեքշաբթի օրը' 475 դեպք, գրում է ria.ru-ն:
Մինչ օրս գրեթե 47 հազար իտալացի վարակվել է կորոնավիրուսով։
Այսպիսով, COVID-19-ի զոհերի թիվը Իտալիայում հասել է 4,032-ի, նախորդ օրը գրանցվել է 427 մահվան դեպք։