Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում կորոնավիրուսային ինֆեկցիայով ծնված աղջիկը 17 օրում առողջացել է առանց դեղերի:
The Mirror պարբերականը հայտնում է, որ Սյաո Սյաո անվանակոչված աղջկա ծնողներից մեկը վարակված էր COVID-19 նոր մահացու կորոնավիրուսի շտամով: Աղջկա մոտ ի ծնե շնչառական ինֆեկցիա կար եւ սրտի աննշան բարդություններ: Բայց քանի որ նրա մոտ ախտանշանները ծանր չէին, բժիշկները որոշել են նրան դեղեր չտալ:
«Նրա մոտ շնչառության ակնհայտ դժվարություններ չկային, նա չէր հազում, բարձր ջերմություն չուներ: Մենք նրան բուժել ենք միայն սրտամկանի բորբոքային վիճակի դեմ»,- ասել է բժիշկ Ցզեն Լինկունը:
Կորոնավիրուսի հետազոտման համար Սյաո Սյաոյի անալիզները 17 օր հետո բացասական արդյունք են ցույց տվեկ. աղջիկն ինքնուրույն է առողջացել: