Հայաստանում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63000 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 344053, վերջին մեկ օրում' 3937 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13694 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 47925 անձ' վերջին մեկ օրում 384 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:
Նշենք, որ այլ հիվանդություններից մահացած անձանց ընդհանուր թիվը 314 է, որոնք ունեցել են նաեւ կորոնավիրուսային հիվանդություն: