Հայաստանում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45326 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 227809, վերջին մեկ օրում' 3250 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2908 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 37-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 41233 անձ' վերջին մեկ օրում 210 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 906 է