Հայաստանում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 97 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 43878 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 206929, վերջին մեկ օրում' 989 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4373 պացիենտ, նվազել է 539-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 38356 անձ' վերջին մեկ օրում 634 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է: