Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 265241, վերջին մեկ օրում' 1633 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3692 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 42637 անձ' վերջին մեկ օրում 29 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է: