Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որից 32008-ն' առողջացած, 777-ը' մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1394 թեստավորում, որից 1228-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։