Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 095 դեպք, որոնցից 216 778-ն' առողջացած, 4515-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում:
Այսպիսով' երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Ունենք 60 առողջացած և 1 մահվան դեպք: