Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն' առողջացած, 688-ը' մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1981 թեստ, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 217: