Իտալիայում, եթե մահճակալների քանակը չբավարարի, կորոնավիրուսի վարակակիրները կզրկվեն ինտենսիվ խնամքի իրավունքից, եթե նրանք 80 տարեկանից բարձր են կամ անհուսալիորեն անբուժելի, առաջարկվում է Թուրինում ճգնաժամային կառավարման ստորաբաժանման կողմից պատրաստված փաստաթղթում, գրում է The Telegraph֊ը։
Որոշ հիվանդներ էլ, ովքեր կհրաժարվեն ինտենսիվ բուժօգնությունից, նույնպես կմնան առանց հսկողության, հայտնում են բժիշկները: Կազմվել է արձանագրություն, ըստ որի՝ անբավարար տարածքներ լինելու դեպքում կորոշվի, թե հիվանդներից ովքեր են բուժում կստանան, և ովքեր ոչ։
Իտալիայում ինտենսիվ թերապիայի համար նախատեսված տարածքները այևս չեն բավականացնում, քանի որ կորոնավիրուսը ակտիվորեն շարունակում է տարածվել։ «Արտակարգ իրավիճակներում ինտենսիվ թերապիա ստանալու չափանիշները պետք է ներառեն 80 տարեկանից ցածր տարիք։ Ով կապրի և ով կմահանա՝ որոշվում է տարիքով և հիվանդի առողջական վիճակով: Սա պատերազմ է»,֊ասվում է հաղորդագրության մեջ։