Մոսկվայի Սախարովի հրապարակում արդար ընտրությունների անցկացման համար բողոքի ակցիաներ են ընթանում:
Այս պահին, ինչպես հաղորդում է tvrain․ru-ն, յոթ հազարից ավելի մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Բողոքի ցույցեր են ընթանում նաև ռուսական այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, քաղաքային ընտրական հանձնաժողովը ընդդիմության ներկայացուցիչներին ընտրացուցակում չի գրանցել՝ պատճառաբանելով, թե թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ կան։ Ուղիղ միացումը՝ այստեղ։