Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի, Ավստրալիայի և 9 վրացացիների ձերբակալությունների մասին՝ անչափահասների թրաֆիքինգի, ինչպես նաև նրանց մասնակցությամբ պոռնոգրական լուսանկարների արտադրություն և վաճառքի համար:

Մի քանի ամիս քննչական միջոցառումներ են իրականացվել վրաց իրավապահների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրապայի անվտանգության ուժերի համատեղ ջանքերով:
«Քրեական խմբի 11 անդամներ ձերբակալվել են՝ անչափահասների թրաֆիքինգի, ինչպես նաև նրանց մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի արտադրություն և վաճառքի համար: Հանցագործությունը պատժվում է 17-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների թվում են այդ անչափահասների ծնողները, հարազատները և ընկերները, որոնք նկարահանվել են պոռնոգրական նյութերում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 8-ից 14 տարեկան 10 աղջիկ նկարահանվել է պոռնոգրաֆիկ նյութերում։ Յուրաքանչյուր լուսանկարի համար ծնողները ստացել են 500-ից 3 հազար լարի (170-ից մինչև հազար դոլար): Ձերբակալված օտարերկրացիները Թբիլիսիում վարձակալած բնակարաններում ապօրինի լուսանկարչական ստուդիաներ էին ստեղծել: