Գերմանիայի իրավապահ մարմիններն այսօր խուզարկում են իրականացրել ենթադրվող ծայրահեղականներին պատկանող բնակարաններում և ձերբակալել 4 հոգու, ովքեր կասկածվում են մզկիթների վրա ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը' հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

 

 

Խուզարկումներն իրականացվել են Բավարիա, Սաքսոնիա, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Ռայնլանդ Պֆալց շրջաններում գտնվող ծայրահեղականների բնակարաններում:

 

 

Ձերբակալվել է երեք տղամարդ և մեկ կին, ովքեր կասկածվում են Oldschool Society (OSS) ահաբեկչական կազմակերպությունը հիմնելու, ինչպես նաև փախստականների կենտրոններում և մզկիթներում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար: