Սիրիայում արդեն չորրորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով քանդվել կամ վնասվել են ավելի քան 290 օբյեկտներ, որոնք գրանցված են Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշված Է ՄԱԿ-ի Ուսումնական եւ գիտահետազոտական ինստիտուտի՝ հրապարակված զեկույցում:

 

Վերջինիս տվյալների համաձայն, որոնք ստացվել են արբանյակային դիտարկման միջոցով, զգալի վնաս Է հասցվել մշակութային ժառանգության տասնյակ օբյեկտների, մասնավորապես, Հալեպում եւ Դամասկոսում: Լրջորեն տուժել են նաեւ Պալմիրայի հնագիտական հուշարձանները եւ խաչակիրների հնադարյան ամրոցը՝ Քրակ դը Շեվալիեն, որը գտնվում Է Հոմս քաղաքից 65 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

 

Զեկույցում նաեւ նշված Է, որ 24 մշակութային եւ պատմական հուշարձաններ ամբողջովին ոչնչացվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: